Հարկադիր կատարման ծառայությունը միացել է համապետական շաբաթօրյակին
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մարտի 23-ին անցկացվել է շաբաթօրյակ, որին մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի ու Երևան քաղաքի բաժինների բոլոր աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնեցին ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, Ծառայության վարչական շենքում և հարակից տարածքներում կատարվել են մաքրման, ծաղիկների, ծառերի տնկման ու կրապատման աշխատանքներ:
Շաբաթօրյակ ու ծառատունկ կատարվել են նաև Ծառայության բոլոր մարզային բաժիններում: