Նազարբաևի դուստրը հաշմանդամություն ունեցող երեխաներին «այլանդակ» է անվանել (տեսանյութ)
ВидеоՂազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, հաշմանդամություն ունեցող երեխաներին «այլանդակ» է անվանել, հաղորդում է URA.ru-ն.
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Նազարբաևան առաջարկում է երեխաներին մանկատներ, հաշմանդամություն ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոցներ այցելության տանել, որպեսզի նրանք կարողանան տեսնել «չմտածված սեռական կյանքի» հետևանքները:
«Եվ երեխաներին, այդ այլանդակներին՝ հաշմանդամներին ցույց տալ: Թող տեսնեն»,- հավելել է Նազարբաևան:
Հիշեցնենք, որ Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի խոսնակ է ընտրվել։