ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Շիրակ Թորոսյանը Վրաստանի նախագահի հայտարարությունը շատ ցավոտ չի ընդունել

Քաղաքական

ԼՈւՐԵՐ․com—ը Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ զրուցել է հայ-վրացական հարաբերությունների, Վրաստանի նախագահի` Բաքու կատարած այցի ժամանակ տարածքային ամբողջականության մասին արված կտրուկ հայտարարությունների և ջավախահայերի խնդիրների մասին։

-Պարո՛ն Թորոսյան, այս պահին ինչպե՞ս եք գնահատում հայ-վրացական հարաբերությունները։

-Ես լավատեսորեն եմ տրամադրված և հույս ունեմ, որ այն նոր մոտեցումները, որոնք փորձում ենք ներդնել հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման գործում, իրենց արդյունքները տալու են։ Նկատի ունեմ՝ այն, որ խոսվում է փոխադարձ ինքնության, հարգանքի վրա խարսխված աշխարհաքաղաքական գործոններից հնարավորինս զերծ պահելով երկկողմանի փոխշահավետ հարաբերություններ կառուցել և համատեղ դիմագրավել ընդհանրական տարածաշրջանային մարտահրավերներին։ Այդ ուղղությամբ այսօր և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի կողմից նկատվում է պատրաստակամություն։ 

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ազդեցություն ունեցե՞լ է երկու երկրների միջև հարաբերություններում նոր փուլ թևակոխելու հարցում։

Այդ մոտեցումները ամրագրվեցին հենց հեղափոխությունից հետո։ Այժմ տեսնում եմ՝ նոր մոտեցումների ամրագրումը և դրանց վերաբերյալ երկկողմ համաձայնությունը, պատրաստակամությունը՝ նորովի կառուցել հարաբերությունները և նորովի զարգացնել դրանք։ Բայց դեռևս պրակտիկ արդյունավետությունը քիչ տեսանելի է և հույս ունենք, որ առաջիկայում ավելի լուրջ արդյունքներ կարձանագրենք։

-Գրեթե մեկ ամիս առաջ՝ Բաքու կատարած այցի ժամանակ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոշտ և կտրուկ հայտարարություններ էր արել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և տարածքների «օկուպացիայի» մասին: Սա աննախադեպ քայլ էր Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:

-Դրան ի պատասխան մենք նույն կերպ արձագանքեցինք։ Նման հայտարարությունները ամենևին չեն նպաստում հարաբերությունների զարգացմանը։ Իհարկե, Վրաստանի նախագահի հայաստանյան այցի ընթացքում շտկվեցին այդ հայտարարությունների սուր ծայրերը և Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ բոլորովին այլ համատեքստում հնչեց կոնկրետ Արցախի խնդրի վերաբերյալ ձևակերպումները և վերստին գնացին այն ձևակերպումներին, որոնք ամրապնդվել են երկկողմ հարաբերություններում, դրանք միմյանց շահերը չոտնահարող և միմյանց ցավոտ կողմերը չտորորող  մոտեցումներն են։ Մյուս կողմից, Վրաստանի նախագահը արարաողակարգային լիազորություններ ունի, Վրաստանը ևս պառլամենտական հանրապետություն է և նա արտաքին քաղաքականության և մյուս ոլորտներում իրական իշխանություն և ազդեցություն չունի, այս առումով ևս մենք շատ ցավոտ չընդունեցինք, չնայած կոշտ արձագանքեցինք։ Հուսանք, որ այլևս նման ձևակերպումներ չեն հնչի։

- Արդյո՞ք Վրաստանի նախագահի արած հայտարարությունները չեն ազդի երկկողմ հարաբերությունների վրա։

-Կարող էր ազդել, եթե այցի ընթացքում չշտկվեին, և նա չհամաձայնվեր, որ Արցախյան հակամարտությունը այլ հարթություն է և չի նույնանում Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների հետ, ինչի լուծման գործում առաջնային է ազգերի ինքնորոշման իրավունքը։

-Ինչպիսի՞ն է վրացական իշխանությունների վերաբերմունքը ջավախահայերի նկատմամբ։ Արդյո՞ք փոխվել է իշխանությունների քաղաքականությունը։ 

-Հայ-վրացական հարաբերությունների հետագա ջերմացումն ու խորացումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը  բերելու է նաև ջավախահայերի խնդիրների լուծմանը, և մենք դրանց լուծումը պետք է դիտարկենք երկու կողմից․ մի կողմից պետք է խնդիրները լուծվեն, որ հարաբերությունները ջերմանան, մյուս կողմից՝ դրանց զուգընթաց աստիճանաբար պետք է նվազի վրացահայության խնդիրները, որի պարագայում միայն սկզբունքային փոխհարաբերությունների մասին կարող ենք խոսել։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար
Ամենադիտված