«Աջ ղեկով մեքենաների թեման փակեցինք չէ՞ ընդմիշտ». վարչապետ
Քաղաքական«Այս փաթեթի մեջ է մտնում նաև այն հարցը, որը նախորդ նիստում քննարկեցինք՝ աջ ղեկով մեքենաները, էդ թեման փակեցինք չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ»,-այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին։
Որոշումը միաձայն ընդունվեց։ Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի մարտի 13-ին և 14-ին հրավիրված արտահերթ նիստերի ընթացքում ընդունվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի արդյունքում հնարավորություն ընձեռնվեց ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը: