Կառավարությունը ծրագրված գումար կտրամադրի 3 մարզական կազմակերպությունների
Political«Երեք մարզական հասարակական կազմակերպություններ՝ Հայաստանը, Սևանը, Դինամոն, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում ծրագրված գումար հատկացնել երեք հասարակական կազմակերպություններին՝ նրանց մրցույթի տրամադրվող դրամաշնորհի ձևով։ Խնդրում եմ հաստատել»,-այս մասին այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախաարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը։
Նիկոլ Փաշիննյանն իր հերթին հարցով դիմեց Գաբրիել Ղազարյանին` նշելով, որ ՀՀ-ում ունենք մարզադպրոցներ և մարզական կրթության համակարգ։
«Ըստ էության, մենք ունենք պայամանականորեն ասած մարմնակրթական 4 ուղղություն՝ սպորտի նախարարության գծով, կրթության նախարարության գծով և տեղական ինքնակառավարման մարմինների գծով։ Կարո՞ղ եք ասել, թե այդ երեք մարզական միավուրումների սպորտ դպրոցները, որոնք պետական են, ինչո՞վ են տարբերվում մյուս սպորտ դպրոցներից»,-ասաց Փաշինյանը։
Գաբրիել Ղազարյանը, ի պատասխան վարչապետի հարցադրման նշեց, որ իրականում չեն տարբերում, որովհետև նույն գործունեությունն են ծավալում։
Կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը։