Ինչ-որ մեկը ստում է. Փաշինյանն՝ ընդդեմ վիճակագրության
AnalyticalՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. փետրվար ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական ցուցանիշներն ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ: Համաձայն վիճակագիրների հրապարակման՝ 2019թ. փետրվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.6%-անոց աճ:
Հունվար-փետրվար ամիսներին գրանցված աճը քիչ ավելի մեղմ է՝ 6.5%: Փետրվարին հունվարի նկատմամբ գրանցվել է երկնիշին մոտ՝ 9.3%-անոց աճ: Համաձայն պետական-պաշտոնական վիճակագրության, տնտեսության մեջ չկա մի ոլորտ, որ նախորդ տարվա համեմատությամբ և ընդհանրապես՝ տնտեսության զարգացման միտումների առումով, փոքրիշատե առաջանցիկ վերելք արձանագրի: Ընդհակառակը. տնտեսության բոլոր առանցքային ճյուղերում (կարելի է ասել, առանց բացառության) կամ աճի տեմպերի նվազում է, կամ ընդհանրապես անկում:
Համաշխարհային բանկի փորձագետները զգուշացնում են, որ, եթե չիրականացվեն այդ բարեփոխումները, հնարավոր չի լինելու տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում հասնել շոշափելի արդյունքների։ Մի բան, ինչը կարող է Հայաստանում հերթական ցնցումների պատճառ դառնալ:
Ի դեպ, այս պատմության մեջ ուշագրավ է ԱՎԾ գործոնի և ԱՎԾ պետի դերը: Ժամանակին Նիկոլ Փաշինյանը ԱՎԾ պետին գրեթե Այվազովսկու հետ էր համեմատում, նկատի ունենալով վերջինիս նկարչական ջիղը և այն, որ Ստեփան Մնացականյանը թվեր է նկարում Սերժ Սարգսյանի համար՝ ՀՀԿ-ի գրանցած տնտեսական թռիչքը ավելի ռեալ և տպավորիչ դարձնելու համար: Հիմա ի՞նչ է ստացվում. այս սրտաճմլիկ թվերը արտացոլում են Փաշինյանի տնտեսական հաջողությունների իրական դե՞մքը, թե՞ ԱՎԾ-ն շարունակում է իր «սև» գործը, և նույնիսկ այս թվերը ստանալու համար մի լավ «քրտնել» են…