Պատգամավորն առաջարկում է կասեցնել կուրսային աշխատանքների վաճառքով զբաղվող կազմակերպությունների գործունեությունը (տեսանյութ)
PoliticalԱժ-ում քննարկվում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Զեկուցողը Հովհաննես Հովհաննիսյանն է: Պատգամավորն այս նախագծով առաջակում է կասեցնել դիպլոմային և կուրսային աշխատանքեր վաճառող կազմակերպությունների գործունեությունը:
«Ակադեմիայի պատին կարող ենք տեսնել Կուսային.am-ի գովազդ: Շատ հաճախ այդ կազմակերպությունները դիմում են խաբեբայության: Ուսանողը տանում է իր աշխատանքը այնտեղ տպում է, այդ աշխատանքը պահվում է նրանց համակարգչում և վաճառվում մեկ այլ ուսանողի»: