Մենք Տաթևացու, Խորենացու, Մանդակունու, Որոտնեցու կրողներն ենք. Գոռ Գևորգյան (տեսանյութ)
ПолитическиеԱժ-ում քննարկվում է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Զեկուցողը Հովհաննես Հովհաննիսյանն է: Պատգամավորն այս նախագծով առաջարկում է կասեցնել դիպլոմային և կուրսային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների գործունեությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն իր ելույթում ասաց. «Մանդակունի, Տաթևացի, Խորենացի, Որոտնեցի, Այգեկցի․ սրանք այն մեծություններն են, որոնց կրողն ենք մենք: Մեր բուհական-կրթական համակարգում կա խնդիր, որը թույլ չի տալիս, որպեսզի մենք հպարտությամբ ասենք՝ այո՛, մենք ենք շարունակողներն այս մեծ մարդկանց»:
Մանրամասները՝ տեսանյութում: