Կենսաթոշակների բարձրացում դեռ էլի է ակնկալվում․ Լենա Նազարյան
ՔաղաքականԱժ- ում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծը: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ սա կառավարության կողմից թոշակառուների կարիքների բավարրմանն ուղղված քայլ է:
Հարցին, թե արդյո՞ք սահմանված չափը կարող է նպաստել թոշակառուների կյանքի բարելավմանը` Լենա Նազարյանը պատասխանեց. «Քննարկման ընթացքում ևս նշվեց, որ 25.500 դրամը լիարժեք չի բավարարում նրանց կարիքների բավարարմանը, բայց այնուամենայնիվ, քայլ է, որն արվում է դրա համար: Կառավարության ծրագրում նաև ասվում է, որ դեռ կենսաթոշակների բարձրացում ակնկալվում է» - եզրափակեց Լենա Նազարյանը:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ