Մարմնամարզիկներն` աշխարհի գավաթի խաղարկության մասին
ՍպորտՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկությունը որակեց բարդ մրցաշար: Lրագրողների հետ հանդիպման ժամանակ մարմնամարզիկը, մասնավորապես, փաստեց.
«Աշխարհի գավաթի այս խաղարկությունը բարդ ստացվեց: Այն բարդացել էր, քանի որ վարկանիշային էր Տոկիոյի օլիմպիական խաղերի համար: Ուժեղագույն մարզիկներն էին մասնակցում: Թերություններ կային մեր կատարած վարժություններում, բայց կշտկենք և կպատրաստվենք Եվրոպայի առաջնությանը: Իսկ ինչ վերաբերում է վնասվածքից արագ վերականգվելուն, ապա ինձ հաջողվեց հոգեբանորեն լավ տրամադրվել»:
Հավաքականի մարզիկ Արթուր Թովմասյանն էլ նշեց.
«Մրցավարության հարցում մենք լուրջ աջակցություն ստացանք Հակոբ Սերոբյանից, ասել է թե, մեզ գնահատեցին այնքան, որքան մենք կատարել էինք մեր վարժությունը: Իսկ ինչ կապված է ելույթիս հետ, ապա կարող էի ավելի լավ կատարել: Դեռ աշխատելու տեղ ունեմ»,-
Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանի հավաքականը մասնակցել է 4 մարզիկով: Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում գրավել է երրորդ, Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում՝ երկրորդ, իսկ Վահագն Դավթյանը նույն օղակների վարժությունում՝ երրորդ տեղը: Հարություն Մերդինյանը նժույգաթափերի վարժությունում 5-րդն էր: