Մեկ միլիոն դոլար՝ «Աշխարհի լավագույն ուսուցչին»
World36-ամյա քենիացի ֆրանցիսկյան վանական Փիթեր Թաբիչիին որպես «աշխարհի լավագույն ուսուցիչ» Դուբայում 1 միլիոն դոլարով է պարգևատրվել: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին տեղեկացնում է Դուբայի կառավարության պաշտոնական կայքը:
Հնդիկ գործարար Սաննի Վարքեյի բարեգործական հիմնադրամն «Աշխարի լավագույն ուսուցչին» մրցանակը հանձնում Է 2015 թվականից:
Այս տարի մրցանակի համար տրվել Էր 10 հազար հայտ 179 երկրից: Երեսունվեցամյա Փիտեր Թաբիչին բնական գիտությունների ուսուցիչ Է Քենիայի գյուղական միջնակարգ դպրոցում: Մրցանակի կազմակերպիչների խոսքով՝ ամբողջ դպրոցում, որտեղ աշխատում Է մրցույթի հաղթողը, կա սոսկ մեկ համակարգիչ, եւ մեկ ուսուցչին բաժին Է ընկնում 58 աշակերտ:
Նաեւ Թաբիչին աչքի Է ընկնում այն բանով, որ իր աշխատավարձի մեծ մասը տալիս Է աղքատներին: