Բուհերի խորհուրդներում հիմա ավելի շատ ՀՀԿ-ականներ կան, քան ՔՊ անդամներ. Հովհաննես Հովհաննիսյան
Political«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, լրագրողներին ասել է, որ վարչապետը ճիշտ է ասում, բայց պետք է հետևենք, որ բուհերի խորհուրդներում ՔՊ-ից ու «Իմ քայլ»-ից մարդիկ չլինեն.
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է նմանատիպ հայտարարություններին՝ ասելով, որ երբ բուհերի հոգաբարձուների խորհուրդները փոխվում էին, բազմաթիվ մեղադրանքներ են հնչել, որ դարձյալ քաղաքականացվում են խորհուրդները.
«Խնդրում եմ, բացեք բուհերի հոգաբարձուների խորհուրդները և ցույց տվեք այնտեղ քաղաքականացումը: Ես ձեզ կարող եմ այնտեղ ապացուցել՝ անուն առ անուն, հատիկ առ հատիկ, եթե բացենք, անցնենք, կետսնենք, որ այսօր բուհերիում կան այսօրվա կառավարության կողմից հաստատված, ՀՀԿ-ին պատկանող անձինք, քան ՔՊ-ին կամ այլ կուսակցությանը պատկանող անձինք: Այդ անձանց բուհերում ներառելը պայմանավորված չի եղել նրանք կուսակցական պատկանելությամբ: Ավելին՝ երբ ես դեռ նախարարությունում էի, մենք փորձում էինք այն մարդկանց, ովքեր քաղաքական կուսակցության անդամ են, նրանց չնեռարել բուհի կազմում՝ նմանատիպ խոսակցություններից զերծ մնալու համար: Միակ սկզբունքը որ եղել է տվյալ մարդկանց բուհերի խորհուրդներում ներառելու, դա նրանց պորֆեսիոնալիզմն է՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից: Ես գիտեմ հանրապետական մարդիկ, որոնք շատ բարձր կարգի պրոֆեսիոնալներ են, հիմա ինչ՝ դնել էդ մարդկանց մերժել, ինչ է թե նրանք ՀՀԿ-ից են, դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կլիներ նախարարության կողմից: Բարեբախտաբար, մենք չգնացինք այդ ճանապարհով, ինչ ճանապարհով որ գնում են նախկին իշխանությունները: Եվ այդ իմաստով բուհերի խորհուրդները փոխվեցին ըստ արժանվույն»,- ասել է Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ բուհերը պետք է լինեն քաղաքական, բայց լավ իմաստով: Պատգամավորը հիշել է խորհրդային տարիները, երբ կենտկոմի քարտուղարները բուհ են եկել վախով: