Գևորգ Ղազարյանը` հավաքականի խաղի մասին
ՍպորտՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Ֆինլանդիայի հավաքականից կրած պարտությունը:
«Այս պահին հետևություններ անելը դժվար է: Միայն կարող եմ ասել, որ չստացվեց, քանի որ մեզ միայն հաղթանակ էր պետք, թե ոնց կհաղթեինք դա արդեն երկրորդական էր: Պարտվել ենք, կարելի է ասել, որ ոչինչ չստացվեց: Ֆինները ոչնչով չզարմացրին: Նրանք կազմակերպված պաշտպանվեցին ու հնարավորությունը օգտագործեցին»,- ասել է ֆուտբոլիստը:
Ֆուտբոլիստը նաև շնորհակալություն է հայտնել նաև երկրպագուներին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում պարտվել է 0:2 հաշվով: