00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վերջին տվյալներով՝ 12 մահ և վարակման 47 դեպք Իրանում Բուհ ընդունվողների համար «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կդառնա պարտադիր․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Փակ սահման. տնտեսության որ ճյուղերն են տուժումՓարվանա գետի մոտակայքում ցանկացած տեղաշարժ խստիվ արգելվում է «Զվարթնոց»-ից բերման է ենթարկվել զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողը Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու Ադրբեջանը հայտնում է սպանվածի մասին «Կոշ» ՔԿՀ նախկին պետը 4 մլն գրավով ազատ է արձակվելԿեղծ ռումբի մասին ահազանգ է ստացվել նաեւ «Շիրակ» օդանավակայանում Մի նկարի խորքային ողբերգությունը

Մեծ անորոշության տագնապը. սա թույլ, ֆեյք պետության տանող ամենակարճ ճանապարհն է. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծերի խումբ» նախաձեռնության ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է «Մեծ անորոշության տագնապը» հոդվածի երկրորդ մասը, որում արձանագրել է՝ հեղափոխությունը դեռևս փոփոխությունը չէ: Նա ներկայացրել է այն խնդիրները, որոնցից ո՛չ հնարավոր է փախչել, ո՛չ թաքնվել:

Հեղափոխությունը դեռեւս փոփոխությունը չէ. սա մենք ամիսներ առաջ ենք արձանագրել։ Դա փոփոխությունների հնարավորությունն է։ Հայաստանը ուներ եւ դեռեւս ունի էական դրական փոփոխությունների  հնարավորություն։ Բայց փոփոխությունները կարող են ունենալ նաեւ հակառակ որակները։

Օրեր առաջ հրապարակվեց համաշխարհային բանկի զեկույցը, որը բառացի զգուշացնում է. «առանց հաստատակամ բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների՝ աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման եւ ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում։ Նշված արդյունքների ձախողումը կարող է  կրկին բորբոքել սոցիալական եւ քաղաքական լարվածությունը եւ տնտեսական անորոշության պատճառ դառնալ…»։

Նախապայմանը հետեւյալն է. երկրի այսօրվա մթնոլորտը պետք է փոխվի։ Հակառակ դեպքում զարգացում չի լինելու։  Պետք են  բարեփոխումների լուրջ ծրագրեր եւ դրանց իրականացմանը ունակ մարդիկ ու թիմեր։

Մենք ունենք խնդիրներ, որոնցից ո՛չ փախչել է հնարավոր, ո՛չ թաքնվել։ Մենք դրանք պետք է լուծենք, մեղմենք, նվազեցնենք.

ա/անվտանգության խնդիր եւ պատերազմի ռեալ վտանգ

բ/ դեմոգրաֆիկ խնդիր (արտագաղթ, ծնելիության անկում, բնակչության ծերացում)։ Մեր անմիջական հարեւանների բնակչությունն է. Ադրբեջան՝ 9,8 մլն, Թուրքիա՝ 79.8 մլն, Իրան՝ 81.16 Վրաստան՝ 3.7 մլն։ Մենք ունենք, որպես պետություն, ֆիզիկապես մաշվելու հեռանկար։

գ/ չի գտնվում տնտեսության բեկման ճանապարհը։

Այսօրվա ամենավտանգավոր միտումը

Հարցերի, խնդիրների, պատկերացումների պաթոլոգիկ պարզունակացումը։ Որոշ դեպքերում թվում է, թե դա միտումնավոր է արվում, այլ դեպքերում՝ ակնհայտ է ավելիին չտիրապետելը։ Ուղղակի հնարավոր չէ՝ նման ահռելի խնդիրների, նման տարածաշրջանում գտնվելու պարագայում՝ այսքան պարզունակ պատկերացումներով եւ պարզունակ, երբեմն՝ մանկապատենական ձեւակերպումներով հաջողություն ունենալ։

Ի՞նչ անել

Մարդկայնորեն հասկանալի է նոր իշխանության համոզմունքը եւ վրդովմունքը, թե՝ տնտեսական հեղափոխությունը յուրաքանչյուրի անհատական հեղափոխությունից պետք է սկսվի, հակառակ դեպքում բան չի ստացվի. ինչո՞ւ եք պասիվ…

Բայց որպեսզի անհատական եւ հանրային մակարդակով դա տեղի ունենար, պետք էր անել մեկ այլ բան. ապահովել երկրում համապատասխան մթնոլորտ։ Երկրում կառուցելու, աշխատելու մթնոլորտի փոխարեն ստացել ենք մարդ բռնելու, ամեն անկյունում կոռուպցիա փնտրելու հիվանդագին միտում։ Կոնսոլիդացիայի փոխարեն ստացել ենք հասարակությանը անընդհատ բաժանելու եւ իրար դեմ լարելու մթնոլորտ։ Գործնական իշխանության փոխարեն ստացել ենք անվերջ ելույթների ու լոզունգների իշխանություն։ Զարգացման եւ գրագետ բարեփոխումների տեսլականների ու ծրագրերի փոխարեն ստացել ենք վտանգավոր գաղափարների փաթեթ։ Փոխենք այս մթնոլորտը, եւ կմիանա երկրի շարժիչը, երկիրը կսկսի զարգանալ։

Ի՞նչ է մեզ սպասում

Ավելորդ հոռետես կամ ավելորդ լավատես չընկալվելու համար, այս հարցի պատասխանները, պետք է սկսել եթե-ներով։

Եթե մենք ուզում ենք, որ լինեն ներդրումներ, լինի տնտեսական ակտիվություն, ապա իշխանությունը պետք է հրաժարվի «մեղավորության կանխավարկածի», կուլակաթափության եւ նմանատիպ մյուս գաղափարներից։ Փոխարենը պետք է առաջ քաշի պասիվ կապիտալը ակտիվացնելու, ներդրումներ անելու պայմանով տնտեսական համաներման, տնտեսությունն աշխուժացնելու այլ գաղափարներ։

Եթե մենք ուզում ենք երկիրը վերադարձնել հանդարտ հուն եւ ոչ թե մխրճվել անվերջանալի դատերի եւ բոլորը բոլորին մեղադրելու անվերջանալի գործընթացի մեջ, ապա պետք է դուրս գալ ՀՔԾ-ի հորինած իրականությունից, հրաժարվել այդ սցենարի պաշտոնական եւ ստվերային հեղինակների ծառայություններից։ Ամեն ինչից անկախ՝ պետք է հասկանալ, որ հնարավոր պատերազմի շեմին կամ բարդ խաղաղության բանակցությունների նախօրյակին չի կարելի քրգործերով թուլացնել սպայակազմը եւ կազմակերպել հաղթանակի հրամանատարների ցուցադրական հեղինակազրկումներ։ Կա նաեւ շատ ավելի կոնկրետ հարց. քանի դեռ Ռ. Քոչարյանն անազատության մեջ է, Հայաստանի եւ ՌԴ հարաբերություններում լինելու է «ռազմավարական լարվածություն», իսկ ռուսահայ կապիտալը (Հայաստանի համար կապիտալի հիմնական իրական աղբյուրը) չի գալու Հայաստան. կա՛մ չի ուզելու, կա՛մ չեն թողնելու։

Եթե մենք ուզում ենք բարձրացնել երկրի դիմադրողականությունը արտաքին վտանգների առաջ, ապա օր առաջ պետք է կանգնեցնենք երկրում ներքին անկառավարելիության սողացող պրոցեսը։ Դադարեցրեք երկու կոպեկի համար տարիների հնության թեմաներով գյուղապետերի որսը, դադարեցրեք տասնամյակների պատմությունը ունեցող ներգյուղական, ընտանեկան, կլանային բողոքներին եւ առճակատումներին տոն տալը, խրախուսելը։ Սա մինչեւ վերջին ատոմը բաժանելու է երկիրը։ Դադարեցրեք չմտածված ձեւակերպումներ հնչեցնելը, որոնք բերում են ամենաթողության եւ ազատությունների ու իրավունքների սխալ ընկալման եւ կիրառման։ Սա թույլ, ֆեյք պետության տանող ամենակարճ ճանապարհն է։

Ի՞նչ է պետք անել

Կհաջողվի՞ մեզ խուսափել վատագույն սցենարներից, կհաջողվի՞ մեզ՝ հետ վերադառնալ նախնական պոզիտիվ նպատակներին եւ հույսերին։ Վստահ եմ, որ հնարավորություն դեռ կա։ Բայց դարձյալ, եթե արվեն մի շարք քայլեր.

Եթե իշխանության մեջ գտնվող մարդիկ չգնան կարծիքի համահարթեցման ճանապարհով, սկսեն տարակուսանք ու անհամաձայնություն դրսեւորել իրականացվող այս կամ այն քայլի ու գաղափարի նկատմամբ։ Իշխանության մեջ անհատի ձայնի ինստիտուտը չափազանց կարեւոր գործոն է։

Եթե ԱԱԾ-ն շուտ վերադառնա իր հիմնական գործառույթներին, առավելագույնս կենտրոնանա ազգային անվտանգության խնդիրների վրա, հանկարծ բաց չթողնի անկառավարելիության տանող պրոցեսը եւ ավելի կոշտ պնդի երկրի անվտանգությանը վերաբերող իր իրավացիությունը տարբեր հարցերում (Խաչատուրովի ձերբակալման անթույլատրելիության օրինակով), ապա կայունության որոշակի մակարդակ հնարավոր կլինի ապահովել։

Եթե իշխանությունից դուրս գտնվող՝ իմ կողմից ձեւակերպված «ոչանտարբերների հանրությունը» կարողանա դառնալ ավելի լսելի, ավելի ազդեցիկ, այդ թվում՝ կառուցվածքային միավորների տեսքով, ապա հնարավոր կլինի լցնել սթափության վակուումը։

Եթե ոչ իշխանական կուսակցությունները, ԱԺ-ում ներկայացված եւ արտախորհրդարանական, կարողանան արագ առողջացման գնալ, վերջապես հասկանան դրա անհրաժեշտությունը, ապա կլինի քաղաքական դաշտի վերակենդանացում, ինչը կտա որոշակի երաշխիքներ՝ խելահեղ սցենարներով չգնալու։

Կա տպավորություն, որ բոլոր չորս կետերում էլ (մի տեղ՝ ավելի շատ, մի տեղ՝ ավելի քիչ) այսօր ունենք խնդիրներ՝ հապաղում, չարվող աշխատանք։

Ձայների որակը Հայաստանում

Վատագույն սցենարներից խուսափելու եւ երկրում կանխատեսելիության ու հեռանկարայնության մթնոլորտ ձեւավորելու համար չափազանց կարեւոր է երկրում առկա ձայների որակը՝ դոմինանտ ձայնի որակը։

Հայաստանում կան տեսակետների եւ գաղափարների տոքսիկ կենտրոններ եւ տոքսիկ անհատներ, որոնք միայն ատելություն, քեն ու քաոս են գեներացնում։ Դրանց մի մասը հին նախապատմություն ունեն, մի մասը՝ նոր, դրսից ֆինանսավորվող։ Նրանց ամեն նոր գաղափարը, քայլը, նամակը, առաջարկը Հայաստանը Սիրիայի վերածելու հեռանկարն է մեծացնում։ Նրանք ամեն կերպ ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունը իշխանության վրա, որոշումների կայացման վրա, երկրում մթնոլորտի ձեւավորման վրա։ Իշխանության մեծ շերտի անփորձությունն ու վատ տեղեկացվածությունը նրանց համար պարարտ հող է։ Եթե բաց թողեցինք պահը, վաղը ուշ կլինի։

Ի հակակշիռ սրան՝ Հայաստանում կան շրջանակներ, միմյանցից տարբեր քաղաքական հայացքների եւ պատկերացումների, որոնք միշտ հրապարակայնորեն ասում են իրենց տեսակետը՝ հիմքում ունենալով օգնելու, զգուշացնելու, առաջարկելու մոտիվացիան, կոպիտ սխալներից եւ անկայունության տանող սցենարներից երկիրը հեռու պահելու ցանկությունը։ Մեծ հաշվով՝ երկրի հեռանկարը այս երկու որակների մրցակցության մեջ է։ Կախված նրանից, թե ո՛ր որակի ձայնը կհաղթի, կորոշվի, թե ի՛նչ ճանապարհով է գնալու Հայաստանը։ Իշխանության միջի որակյալ ձայները պետք է ավելի «դուխով» լինեն, ինչն այդպես չէ այսօր, իսկ իշխանությունից դուրս որակյալ ձայները պիտի լինեն ավելի բարձր եւ ավելի կազմակերպված, ինչը դարձյալ այսօր այդպես չէ։

Եվ իհարկե, վերջապես պետք է սկսի գործել այդ առողջ ձայները լսելու եւ հետեւություններ անելու՝ դեռեւս չգործարկվող մեխանիզմը։ Դեռ հնարավորություն կա։

Մի բան պետք է փորձենք հստակ պատկերացնել. նժարին կա երկու տարբերակ. կա՛մ Հայաստանը դառնալու է խաղաղ, համերաշխ ու զարգացող պետություն, կա՛մ վերածվելու է Սիրիայի։ Այլ կարգախոսներ ու բարիկադներ փնտրելու կարիք պարզապես չկա։

Լրահոս
24 Փետ
Վերջին տվյալներով՝ 12 մահ և վարակման 47 դեպք Իրանում Բուհ ընդունվողների համար «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կդառնա պարտադիր․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Փակ սահման. տնտեսության որ ճյուղերն են տուժումՓարվանա գետի մոտակայքում ցանկացած տեղաշարժ խստիվ արգելվում է «Զվարթնոց»-ից բերման է ենթարկվել զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողը Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 2592-ի Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվեց նաև Աֆղանստանում ԱԳ նախարարը խուսափեց կորոնավիրուսի պատճառով Իտալիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հարցի պատասխանից Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու Ադրբեջանը հայտնում է սպանվածի մասին «Կոշ» ՔԿՀ նախկին պետը 4 մլն գրավով ազատ է արձակվելԿեղծ ռումբի մասին ահազանգ է ստացվել նաեւ «Շիրակ» օդանավակայանում «Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար` «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս» Մի նկարի խորքային ողբերգությունը 45 տարեկանից հետո զինծառայության անցած անձանց ստաժը կհաշվարկվի՝ զինվորական կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ Հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում կլինի բուք Չարաշահումներ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում Ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը․ ինչ որոշումներ են կայացվելԲահրեյնում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Գեղարքունիքում հերթական բարեգործական ծրագրերն է իրականացրել (տեսանյութ) Շմոլ գազից թունավորման դեպք Մալաթիա-Սեբաստիա համայնքում Իրանում կորոնավիրուսով վարակվածների և մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել․ իրանագետ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. վարորդի վիճակը ծանր է Վաղ առավոտից կրակոցներ` Կոթիի ուղղությամբ. ՊՆ-ն հաստատում է՝ զինծառայող է վիրավորվելԳարեգին Բ-ն ազդարարել է Մեծ Պահքի շրջանի մեկնարկի մասին Այսօրվանից մեկնարկում է Մեծ պահքի շրջանը, որը տևում է 48 օր «Մնում է Վրաստանի հետ էլ սահմանը փակվի ու բարի գալուստ 92թ.»Խորհրդարանական լսումներ․ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումները». ՈՒՂԻՂ Ադրբեջանական կողմը անկանոն կրակում է Տավուշի ուղղությամբ. կա վիրավոր (տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում քաղաքացին ապակիով վնասել է ձեռքերի դաստակները Ստորգետնյա ցնցումներ Իրանում և Թուրքիայում. կան զոհեր (լուսանկարներ) Եթե, թեկուզ կորոնավիրուսի 1 դեպք գրանցվի, մեղավորն Արսեն Թորոսյանն էԻտալիան հայտնվել է «համազգային բնույթի արտակարգ իրավիճակում». վարչապետ Կոնտե Հարավային Կորեան սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է հայտարարել կորոնավիրուսի պատճառով ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը՝ Երեւանում. այն կշարունակվի Արցախում (ուղիղ) Չինաստանի ևս վեց նահանգներ են իջեցրել արտակարգ դրության մակարդակը կորոնավիրուսի պատճառով Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքով երեխաներ են վիրավորվել Օրվա խորհուրդ Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է․ Սուրենյան Աստղագուշակ՝ փետրվարի 24-ի համար«Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին Կարևոր հաղթանակ էր. Մխիթարյան Բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին Ավտովթար՝ Նալբանդյան փողոցում. բախվել են 3 ավտոմեքենաներ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Լիլի Մորտոն նոր զվարճալի տեսանյութ է հրապարակել ետնաբեմիցՋենիֆեր Լոպեսը հրապարակել է զույգ երեխաների լուսանկարը 3 բան, որ տղամարդը պետք է հաշվի առնի կնոջ հետ սեքսից առաջ Ռուս զինվորականը հայերեն երգով շնորհավորում է հայրենիքի պաշտպանի օրը (տեսանյութ)
Ամենադիտված
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումԱռեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)«Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինԱհաբեկիչները գլխատել են զինծառայողին և զանգահարել նրա մորը (տեսանյութ) Մերսման սրահի 42-ամյա աշխատակիցը բռնաբարել է 5-ամյա երեխայինԵրեխայի միսը վերցրել էր բերանն ու գզում էր. թափառող շունը հարձակվել է երեխայի վրա (տեսանյութ)Ովքե՞ր են ամենից հաճախ օրգազմ ապրում. նոր հետազոտություն «Պահանջո՛ւմ ենք. Արայիկ Հարությունյանը պետք է հանի իր թեկնածությունը»Ովքե՞ր են Արցախում ցույց անողները․ մեկը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է, հայրը՝ ադրբեջանցի
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԱշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էԱռաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցում«Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)