ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու պարգևատրել է Իվան Կրապիվինային, ով 2017 թվականի մայիսին փրկել է իր մորը հարբած հարևանից:

Ինչպես նշվում է հրամանի մեջ` երեխան պարգևատրվել է «Մարդկանց էքստրեմալ պայմաններում օգնելու ժամանակ, տղամարդկություն, արիություն և վճռականություն ցուցաբերելու համար»:

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսին` Սեվերոդվինսկում:

Իվանի մայրիկը հանրակացարանում խմում էր հարևանի հետ և այդ ժամանակ նրանց միջև վեճ էր առաջացել, ինչի ժամանակ 35-ամյա տղամարդը հարձակվել էր կնոջ վրա և հասցրել մի քանի հարված:

Երեխան, միանգամից հարձակվել էր հարևանի վրա, որպեսզի պաշտպանի իր մայրիկին և հենց այդ ժամանակ տղամարդը 3 անգամ հարվածել էր նրան:

1 տարի երեխան գտնվել է կոմայի մեջ, սակայն 2018 թվականի դեկտեմբերի 5-ին մահացել է:

Տղամարդուն ենթարկել են 14 տարվա ազատազրկման և նա պետք է 1 միլիոն վճարի՝ որպես բարոյական վնաս:

Նյութի աղբյուր life.ru