Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է 

Հայտնի է Օրբելյանին փոխարինողի անունը

Գիտություն և Մշակույթ

Երեկ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշմամբ՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Թատերական միջավայրում համաձայն չեն նախարարության  այս որոշման հետ, գործիչներն ընդվզում են, և վաղը ժամը 16:00-ին նախարարի պարտականությունները կատարող տիկնոջը պարզաբանումներ տալու նպատակով  հրավիրել են թատրոն: Նախարարությունում տեղյակ չեն այս ժամադրությանը  Նազենի Ղարիբյանի վերաբերմունքի մասին:

Նախարարությունում Կոնստանտին Օրբելյանի ազատման հիմքերը զուտ իրավաբանորեն են հիմնավորում, այն է՝ ՊՈԱԿ-ի մասին օրենքով՝ անձը միևնույն ժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի

168.am-ի աղբյուրները վստահեցնում են՝ Կ. Օրբելյանին առաջարկել են ընտրել երկու պաշտոններից մեկը, սակայն նախարարության կողմից տրված ընտրության հնարավորությունը մաեստրոն կտրականապես մերժել է:

Նախարարությունում թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու պատրաստություն են տեսնում: Թեկնածուների երկու անուն է շրջանառվում՝ օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած  «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյան: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ լիազոր  մարմինը հակված է Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Ավելին, հետագայում Արմեն Սարգսյանը մրցույթով կհաստատվի Օպերայի ազգային թատրոնի տնօրենի պաշտոնում:

Մեր տեղեկությունների համաձայն՝ այս պաշտոնը նրան խոստացվել է դեռևս անցած տարի, իսկ պայմաններ ստեղծելու գործին անձամբ Լիլիթ Մակունցն է լծվել: Դեռ Մշակույթի նախարար եղած ժամանակ Լիլիթ Մակունցը ծածուկ սկսել է   Օրբելյանի ձեռքից տնօրենի պաշտոնը խլելու գործընթացը: Սկզբում  նախարարությունում գործի են դրվել բարոյական ճնշումների մեթոդներ, հետո շանտաժի թեմա է դարձել մաեստրոյի հայոց լեզվի չիմացության խնդիրը, անդրդվելի երաժշտին, ի վերջո, հեռացրեցին՝ հիմք ընդունելով համատեղությամբ 2 պաշտոններ զբաղեցնելու գործոնը:

168.am–ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը հաստատեց այս տեղեկությունները՝  ասելով որ՝ այո՛, իրեն դիտարկում են Կոնստանտին  Օրբելյանի փոխարինող թեկնածու: Այս փուլում պարզ չէ միայն՝ ժամանակավոր պաշտոնակատարն ի՞նքն է լինելու, թե՞ ոչ: Հետագա զարգացումներից անկախ՝ երեկ Արմեն Սարգսյանը հասցրել է հանդիպել Կոնստանտին Օրբելյանին և խնդրել է, որպեսզի խոսեն-հասկանան իրար, Օրբելյանը չի մերժել:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար իրեն առաջինն արտիստներն են դիմել, դեռ անցած տարի իր հնարավոր նշանակման նպատակահարմարության համար ուսումնասիրել, հասկացել են, որ տարբերակ չկա: Նախկին իշխանությունների օրոք  ՌԴ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանին հրավիրել էին Հայաստան և նշանակել էին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հետագայում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ կառավարությունը հատուկ փոփոխության է կատարել, որպեսզի հնարավոր լինի նաև նրան տնօրեն նշանակել:

«Առաջարկվել է պարոն Օրբելյանին, որ զբաղեցրած հաստիքներից մեկը զիջի, դեմ է եղել, ասել է՝ կամ երկուսը միասին, կամ ես հեռանում եմ… բայց այս որոշմանը նախարարությունը գնացել է՝ օրենքի պահանջը հարգելով, ոչ թե ինձ նշանակելու կամ մեկ ուրիշի համար… այսօր ունենք այն, ինչ ունենք… Չստացվի էնպես, թե ես նստած սպասում եմ, որ այդ տեղն ազատվի ու ինձ առաջարկ լինի: Սակայն չեմ թաքցնում, ես ասել եմ, որ պատրաստ եմ ստանձնել Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը, ծանոթ եմ խնդիրներին, գիտեմ կոլեկտիվի կեսից ավելիին և լրիվ ի վիճակի եմ կատարել ադմինիստրատիվ գործառույթները, քանի որ երկար տարիներ «փրոդաքշըն» եմ ղեկավարել, ունեմ բավարար փորձառություն»,- ասում է Արմեն Սարգսյանը:

Տնօրենի թեկնածուն հույս ունի, որ թատրոնում կաշխատի Կոնստանտին Օրբելյանի հետ. ասում է՝ նշանակվելու դեպքում առաջինը, ում վստահաբար կդիմի՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու՝ հենց Կ. Օրբելյանն է լինելու:

Ինչ վերաբերում է թատրոնի տնօրենի ժ/պ նշանակվելուն, ապա Ա. Սարգսյանն ասաց, որ իրեն նման առաջարկով չեն դիմել, իսկ այլ թեկնածուների մասին, խոստովանում է՝ չի լսել:

«Միակ անունը, որ շրջանառվեց դեռ անցած տարի նոյեմբերին, Հասմիկ Պապյանի անունն էր, բայց արագ մոռացվեց»,- ասում է Արմեն Սարգսյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ամենադիտված