Ինքը ծուղակում է հայտնվել. քաղաքագետ
Armenia«Փաշինյան-Ալիև հանդիպումն ինձ համար այս պահին անհասկանալի է և արդյունավետության մասին խոսելը վաղ է»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Անդրադառնալով Արցախը բանակցություններին ներգրավելու հարցին, քաղաքագետը նշեց, որ կարծում է, թե շատ ռոմանտիկական պատկերացում է այն, որ մեր հիմնական խնդիրը Արցախը բանակցություններում ներգրավելն է, եթե գիտենք, որ Ալիևը հրաժարվում է Արցախի ժողովրդի հետ հանդիպել:
Նրա խոսքով, Փաշինյանի առաջարկը` Արցախը ներգրավել բանակցություններին, Ալիևին որոշակի փակուղու մեջ է դրել: Հարցին, թե` ըստ նրա ինչո՞ւ Ալիևը Ադրբեջանում չի մեկնաբանում ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումը` քաղաքագետը պատասխանեց.
«Չի մեկնաբանում, որովհետև ինքը ծուղակում է հայտնվել: Իր ամբողջ քաղաքականությունը հետևյալն է` կամ հայերը տարածքներ են զիջում, կամ պատերազմում ենք: Այս առումով, Ալիևն իր ժողովրդի մոտ խնդրի առաջ է հայտնվել. նա ասելիք չունի կարծում եմ»- ասաց Ստեփան Դանիելյանը:
Խոսելով հանդիպման վերաբերյալ իր տեսակետի մասին` քաղաքագետը նշեց. «Դրական կամ բացասակամ գնահատել հանդիպումը` կարծում եմ՝ ճիշտ չէ: Դա պարզապես հանդիպում է, որը, այսպես ասած, խնդիրներ էր լուծում»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը երկու երկրների ղեկավարներն էլ դրական են գնահատել: