Ահաբեկիչները հարձակվել են Աֆղանստանի փոխնախագահի ավտոշարասյան վրա․ կա զոհ
Աշխարհ«Թալիբան» շարժման զինյալները գրոհել են Աֆղանստանի առաջին փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուստումի ավտոշարասյունը։ Նրա թիկնապահներից մեկը զոհվել է, եւս երկուսը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Tolo News-ը՝ հղում անելով փոխնախագահի օգնական Կանիշկու Թուրքիստանին։
Հեռուստաալիքի տվյալներով, գրոհը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, երբ Դուստումի շարասյունը Բալխից Ջաուզջան էր ուղեւորվում։ Առաջին փոխնախագահը գրոհի հետեւանքով չի տուժել։