ATP. Ֆեդերերը բարելավել է դիրքերը
ՍպորտATP-ն հրապարակել է թենիսիստների վարկանիշային նոր աղյուսակը: Նովակ Ջոկովիչը շարունակում է գլխավորել ցանկը:
Մայամիի մրցաշարի հաղթող Ռոջեր Ֆեդերերը բարելավել է իր դիրքերը և այժմ 4-րդ տեղում է: Հիշեցնենք, որ Մայամիի Մասթերս մրցաշարի եզրափակչում Ֆեդերերն ուժերը չափել է ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Իսների հետ և հաղթել` 6:1, 6:4 հաշվով՝ նվաճելով իր կարիերայի 101-րդ տիտղոսը:
Լավագույն տասյակ
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 11 070.
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 8725.
3 (3). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 6040.
4 (5). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 5590.
5 (4). Դոմինիկ Թիմ (Ավստրիա) — 4765.
6 (6). Կեյի Նիկսիորի (Ճապոնիա) — 4200.
7 (7). Քևին Անդերսոն (ՀԱՀ) — 4115.
8 (10). Ստեֆանոս Ցիցիպաս (Գերմանիա) — 3240.
9 (8). Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա) — 3225.
10 (10). Ջոն Իսներ (ԱՄՆ) — 3085.