Ուկրաինայում կցանկանայինք տեսնել ոչ պատերազմող իշխանություն. Պեսկով
ՌուսաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անկախ Ուկրաինայում անցկացվող նախագահական ընտրությունների արդյունքից՝ պաշտոնական Կրեմլն այդ երկրի ղեկին ցանկանում է տեսնել խաղաղության և ոչ պատերազմող իշխանություն: Այս մասին հայտնում է Ukraina.ru-ն:
«Քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, երկրորդ փուլ անելու առթիվ շնորհավորանք հնչեցնելը երևի ճիշտ չի լինի: Բնականաբար, դրա մասին խոսք անգամ չի գնում: Ուկրաինայում ընտրությունների հաղթողի անունը դեռևս հայտնի չէ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: