Բաբկեն Տեր-Գրիգորյանը հյուրընկալել է «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը ներկայացնող Սրբուկին
Այլ«Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) ու եվրատեսիլյան պատվիրակության անդամներն ապրիլի 1-ին հանդիպել են Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ:
Ինչպես տեղեկացրին Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է սփյուռքի աջակցության հարցը:
«Երգը լսել եմ, հավանել ենք, հետաքրքրությունը շատ բարձր է նաև սփյուռքի կողմից: Համոզված եմ, որ այս տարի հաղթելու ենք»,- հանդիպման ընթացքում նշել է Բաբկեն Տեր-Գրիգորյանը:
Բաբկեն Տեր-Գրիգորյանը Սրբուկին է նվիրել աշխարհում հայ երգն ու երաժշտությունը տարածած կատարող-երաժիշտների ժողովածուն՝ հույս հայտնելով, որ օրերից մի օր երգչուհին ևս կընդգրկվի այդ ցանկում:
«Թել Ավիվի եվրատեսիլյան բեմում մեր պատվիրակը նախ հանդես կգա 2-րդկիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին:
Մինչև այդծրագրված է համերգային շրջագայություն Եվրոպայում: Առաջին կանգառը Նիդեռլանդներումէ»,- նշված է հաղորդագրության մեջ: