Երևանում 25-ամյա որդին առանձնակի դաժանությամբ սպանել է 49-ամյա մորը
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ ապրիլի 1-ին, առանձակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում հայտնաբերել են տանտիրուհու՝ 49-ամյա Ն. Մ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, քննչական բաժնում էլ փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 25-ամյա Հակոբ Խանամիրյանը:
Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը: Սպանության կասկածանքով ձերբակալված՝ 25-ամյա Հակոբ Խանամիրյանն է։
Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում։