Պուտինը հետմահու պարգևատրել է Վլադիմիր Բեղիյանին
РоссияՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Զոհվողների փրկության համար» մեդալով պարգևատրել է «Սոչիի միջազգային օդանավակայան» ԲԸ-ի միջոցների կառավարման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Բեղիյանին։ Պարգևը շնորհվել է հետմահու, հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության կայքում՝ հայտնում է «Կոմերսանտը»։
Վլադիմիր Բեգիյանը մահացել էր 2018թ․ սեպտեմբերի 1-ին՝ սրտի նոպայից, երբ փրկում էր Utair ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի ուղևորներին։ Ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Սոչի չվերթը, վայրէջքի ժամանակ դուրս էր եկել թռիչքուղուց, սահել դեպի Մզիմտի գետի հունը և այրվել։ Սրահում կար 166 մարդ, որոնցից 18-ը տուժել են։
Բեղիյանը համակարգում էր օդանավակայանի ծառայությունների աշխատանքը և կազմակերպում ուղևորների տարհանումը։ Փրկարարական աշխատանքների ժամանակ նա իրեն վատ է զգացել, նա մահացել է հիվանդանոցում՝ սրտի կաթվածից։