ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

«Իրատես». Թիկունքից հարված՝ Եվրոպային ու ՀՀ-ին

Հայկական Մամուլ

«Իրատես» թերթը գրում է.

«Մինչ Եվրոպան ծանր ու թեթեւ էր անում` ֆինանսավորե՞լ, թե՞ չֆինանսավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ներկայացրած 13 ծրագրերը` գորդյան հանգույցը կտրեց Վաշինգտոնը։ ՀԲ-ն առաջիկա հինգ տարվա համար Հայաստանն կհատկացնի կես միլիարդ դոլարի վարկ։ Այլ կերպ ասած, Ամերիկան մեկ զարկով խնդիրը լուծեց, եւ ինչպես հատուկ է իրեն, թիկունքից հարվածեց Եվրոպային ու Հայաստանին` բարի քեռու դեմքով։

Եվ այսպես, ՀԲ-ն Հայաստանին հատկացնում է 500 մլն դոլարի վարկ, որն ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկային կապիտալի զարգացման, բնապահպանական ցուցանիշների, արտահանման ծավալների ավելացման եւ այլ ծրագրերին։ Ավելին, ՀԲ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության քաղաքական կամքին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 13 ծրագրերին, որոնց մասին նա խոսեց վերջին ասուլիսում` պատասխանելով մեր հարցին, թե որքան գումար է նախատեսում Եվրոպան հատկացնել այդ ծրագրերին. «Եվրամիության բարձր ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել դրամաշնորհների միջոցով աջակցել այդ ծրագրերին, սակայն Հայաստանը նույնպես իր բաժին ներդրումը պետք է ունենա այդ ծրագրերում։ Այստեղ մենք ունենք մի կարեւոր խնդիր` «Պետական պարտքի մասին» օրենքում առկա սահմանափակումն է, ըստ որի, պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը։

Հայաստանի համար այս պահին ներդրումային ամենատեսանելի աղբյուրներն արտաքին աղբյուրներն են, սակայն այդ դեպքում կարող է առաջանալ պետական պարտքի ծավալի մեծացում։ Մենք շատ լուրջ կքննարկենք` արդյոք մենք պատրա՞ստ ենք գնալ այդ ճանապարհով։ Առաջիկա 20 օրում մենք ԿԲ-ի եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ կքննարկենք այդ հարցը, նոր միայն կկայացնենք որոշում»։ Այլ կերպ ասած, 2019-ի մարտի 19-ին վարչապետը բաց տեսքով ասաց, որ Հայաստանը կարող է ունենալ պետական պարտքի խնդիր, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Չհասցրեց ՀՀ վարչապետն իր խոստացած լայն քննարկումն իրականացնել, Եվրամիությունը չհասցրեց հստակեցնել, թե որքան դրամաշնորհ է պատրաստ հատկացնել Հայաստանին, երբ, հոպ, ՀԲ-ն շռայլորեն, ինչպես ասում են, «С барского плеча» վարկը գցեց Հայաստանի ուսերին։ Վարկը դրամաշնորհ չէ, եւ պարզ չէ, թե Հայաստանը երբ դուրս կգա կես միլիարդ դոլար վարկի տոկոսների տակից։

Այսպիսով Վաշինգտոնը Հայաստանին զրկեց արտաքին աղբյուրներից օգտվելու կամ չօգտվելու իր իրավունքից։ Իհարկե, Հայաստանը կարող էր հրաժարվել այդ վարկից, բայց չմոռանանք, որ երբ կարիքի մեջ են, դժվար թե երես թեքես փող տվող ձեռքից։ Այն, որ հայաստանյան տնտեսությունն այսօր կարիքի մեջ է եւ լուրջ խնդիրներ ունի, ցավոք, դժվար է ժխտել։ Կարելի է ներկայացնել տնտեսության աշխուժացմանը միտված թվեր, սակայն իրականությունն ավելի խոսուն է։ Ինչեւէ։ Նկատենք, որ, խոշոր վարկ հատկացնելով Հայաստանին, Վաշինգտոնը փորձ է անում կանխել Եվրամիության ազդեցությունը Հայաստանում` ցուցադրելով իր հզորությունը։ Մյուս կողմից, եվրոպական իր գործընկերներին Վաշինգտոնը սա կարող է ներկայացնել որպես լավություն, քանի որ այս վարկը լուծում է վերը նշված 13 ծրագրերում Հայաստանի կառավարության ներդրումային չափաբաժնի հարցը։ ՀԲ-ի այս «նվերը» կարող է շատ թանկ նստել հայ ժողովրդի վրա (պատահական չէր վարչապետի մտահոգությունը պետական պարտքի ավելացման հարցում)։ Իրողությունները վկայում են, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ Վաշինգտոնը շահագրգռված են Հայաստանի պետական պարտքի ավելացման հարցում. ֆինանսական կախվածության դեպքում ցանկացած երկրի կարելի է թելադրել սեփական կամքը։ Ի դեպ, հարեւան Վրաստանում տնտեսության մեջ ուղղակի ներդրումներ արվեցին ոչ վարկային միջոցների հաշվին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված