«Ալաշկերտ»-ի դարպասապահի պատիժը կրճատվել է
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոփոխել է «Ալաշկերտ»-ի դարպասապահի որակազրկման չափը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ կարգապահական կոմիտեի՝ 2019 թ. մարտի 14-ին կայացած նիստի որոշմամբ «Ալաշկերտ»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, որակազրկվել էր 5 խաղով:
Հաշվի առնելով, որ 16-րդ հոդվածի 7-րդ կետը վերաձևակերպվել էր ՀՖՖ Արտակարգ հարցերի կոմիտեի կողմից, ինչպես նաև «Ալաշկերտ» ակումբի միջնորդությունը, ՀՖՖ-ն որոշում է կայացրել կրճատելու Օգնյեն Չանչարևիչի 5 խաղի որակազրկումը՝ մինչև 2 խաղի: