Օզբիլիսը հեռացվել է «Վիլլեմ-2»-ի առաջին թիմից
ՍպորտՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հեռացվել է Վիլլեմ-2»-ի ակումբի առաջին թիմից:
Հոլանդական «Վիլլեմ-2»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը չի ընդգրկվել ակումբի հայտացուցակում երկրի առաջնության 28-րդ տուրի խաղի համար:
Օզբիլիսը տեղափոխվել է «Վիլլեմ-2»-ի երկրորդ թիմ` «Ֆորտունա»-ի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ կիսապաշտպանը հրաժարվել է փոխարինման դուրս գալ:
Օզբիլիսը մասնակցել է «Վիլլեմ-2»-ի 18 խաղի: