Սասուն Միքայելյանը՝ Արցախի ՊԲ-ում սպասվող փոփոխությունների մասին
ԱրցախԱյսօր՝ ապրիլին 2–ին, ԵԿՄ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով Արցախի ՊԲ–ում սպասվող նոր՝ լայնամասշտաբ փոփոխություններին, ասաց․
«Իմ կարծիքով Ղարաբաղը պետք է ոչ մի ցնցման մեջ չընկնի։ Ղարաբաղն անմիջական կապ ունի սահմանների հետ, և այնտեղ չեն կարող նման ցնցումներ, նման կարգի ընդհանուր հեռացումներ կամ ճնշումներ լինել։ Դա որոշ մարդկանց կարծիքն է, որը փորձում են փաթաթել ուրիշի վրա։
Մենք պետք է միշտ ուժեղ լինենք, միշտ պետք է լինենք բանակի կողքին, ուժեղ կառույց դառնանք, որպեսզի պատերազմական ժամանակաշրջանում՝ կարողանանք դիմակայել։ Ես միշտ ասել եմ՝ մենք ամեն ժամ, ամեն րոպե պատրաստ ենք պատերազմի և պիտի պատրաստվենք պատերազմի»։