Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը իրենց դստեր հետ՝ լոսանջելեսյան շուկայում (լուսանկարներ)
ԼուսանկարներՀոլիվուդյան 44-ամյա դերասան Բրեդլի Կուպերն ու սուպերմոդել Իրինա Շեյքը հայտնվել են պապարացիների ուշադրության կենտրոնում, երբ իրենց երկամյա դստեր՝ Լեայի հետ, այցելել են Լոս Անջելեսի մթերային շուկաներից մեկը։
Մինչ Իրինան թարմ բանջարեղեն էր ընտրում, այդ ընթացքում Կուպերը զվարճացնում էի դստերը։ Ինստագրամյան հետևորդների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն հանգամանքը, որ երիտասարդ մայրիկն ու դուստրը նույն գունային գամմայով են հագնվել։
«Ահա թե ինչպիսին են լինում նորմալ ընտանիքները», «Ոճային ընտանիք են, պետք է նրանցից օրինակ վերցնել», «Շատ հարմոնիկ և սիրող ընտանիք են» մեկնաբանություններում հետևորդները այսպես են մեկնաբանել աստղային ընտանիքի լուսանկարները։