Հնդկուհուն և նրա 4 երեխաներին սպանել են՝ կախարդությամբ զբաղվելու համար
World PressՍարսափելի դեպք է տեղի ունեցել Արևելյան Հնդկաստանի Օդիշա նահանգում: Տեղի բնակիչները սպանել են մի հնդկուհու և նրա 4 երեխաներին՝ կասկածելով, որ կինը սև մոգությամբ է զբաղվում:
Հունվարի 24-ին 5 տղամարդիկ, «սպիտակ մոգի» ուղեկցությամբ, ներխուժել են Մանդրի Մունդայի տուն, երկաթե գործիքով սպանել են կնոջն ու նրա 4, 7,12 տարեկան և 10 ամսական երեխաներին: Մարդասպանները հնդկուհու և նրա երեխաների դիակները նետել են ջրհորը:
Սպանության մեջ կասկածվողները պնդում են, որ հնդկուհին «սև մոգ» է եղել, նա նզովք է դրել նույնիսկ սեփական ընտանիքի վրա, նրա կախարդանքների արդյունքում 12-ամյա աղջիկ է մահացել:
«Կախարդների» սպանությունները շատ տարածված են Արևելյան Հնդկաստանի Օդիշա և Ջարքհանդ նահանգներում:
Ոստիկանության տվյալներով՝ միայն 2016 թվականի ընթացքում կախարդության մեջ կասկածվող 134 մարդ է սպանվել: Գրում է life.panorama.am-ը: