Երևանում 15-ամյա աղջիկը «դիմեդրոլ» խմելով փորձել է ինքնասպան լինել
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանի «Մուրացան» հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով:
Shamshyan.com-ը գրում է, որ նշված հիվանդանոցից հայտնել են՝ 05:40-ի սահմաններում Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը՝ 15-ամյա Ն. Փ.-ն է: Արդեն հիվանդանոցում ոստիկաններին երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում երեխան տանը ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակությամբ դեղահաբ է խմել:
Ոստիկանները պարզել են, որ խոսքը «դիմեդրոլ» տեսակի դեղահաբի մասին է: