Զբոսաշրջիկներին կոչ է արվել Էյֆելյան Աշտարակի վրա սեքսով չզբաղվել
World PressՓարիզի Էյֆելյան աշտարակի աշխատակիցները նախազգուշացրել են զբոսաշրջիկներին` քաղաքի գլխավոր տեսարժան վայրում սեքսով չզբաղվելու մասին: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ հղումով աշտարակի լրատվական բաժնին:
«Սեքսով զբաղվելը Էյֆելյան աշտարակի վրա, ինչպես նաև Ֆրանսիայի մյուս հանրային վարերում՝ հանդիսանում է օրենքի խախտում: Այնպես, որ մենք ստիպված պիտի լինենք դիմել ոստիկանություն»,— ասել են ծառայությունում:
Բյուրոյի աշխատակցուհին դժվարացել է ասել, թե կոնկրետ որ հոդվածը կկիրառվի կրքոտ զբոսաշրջիկների հանդեպ: Ամենայն հավանականությամբ, աշտարակի վրա սեքսի համար կպատժվեն էքսգիբիցիոնիզմի կամ անառակ գործողությունների հոդվածներով:
Գործակալության զրուցակիցը նշել է նաև, որ անձամբ իրեն հայտնի չեն Էյֆելյան աշտարակի վրա սեքսով զբաղվոլու դեպքերի մասին, բայց չի բացառվում, որ դրանք եղել են, պարզապես ոչ ոք չի բռնացրել սիրահար զույգերին: