Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի հաղթական խաղին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի գավաթային խաղին:
Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ուրալ»-ը 1:0 հաշվով հաղթել է Տուլայի «Արսենալ»-ին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը թիմի մեկնարկային կազմում չի եղել, սակայն փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին:
«Արսենալ»-«Ուրալ» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 15-ին: