«Հայրենիք»-ը բոլոր հինգ համայնքների ավագանիներում կունենա խմբակցություններ Ջերմուկում հաղթել է «ՔՊ»-ն. կառավարող ուժի ցուցակը գլխավորում է Վահագն Արսենյանը Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Ախուրյանի երկու ընդդիմադիր դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին Պուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան Տիգրան Մեծի պողոտայում «Շկոդա»-ն վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդուն. նա շպրտվել է ընթացող «Սուզուկիի» տակ և մահացել Դատախազությունը Կոտայքում և Արարատում ընտրախախտումների մասին 24 հաղորդում է ստացել Գեղարքունիքում հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական իմաստով կեղծված են. Զաքարյան Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնալու համար պետք կլինի ՀՅԴ-ի աջակցությունը. Նա 50 տոկոսից քիչ է ստացել 

Խնդիրը կամ իրավիճակին չտիրապետելն էր, կամ միտումնավոր մոլորեցնելը. վարչապետին ճիշտ չեն զեկուցել

Տնտեսություն

Ապրիլի 1-ից Հայաստանում ԱԳԼՃԿ-ներում գազը պետք է վաճառվեր կիլոգրամներով, քանի որ բողոքներ կային, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ: Սակայն արդեն մի քանի օր է՝ քաղաքացիներն ահազանգում են. ստեղծվել է այլ իրավիճակ՝ նկատվում է գազի գնաճ 15-20%-ով: Այսօր էլ խնդիրը քննարկվեց կառավարությունում։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ողջունելի համարեց, որ վերջապես կառավարությունն անդրադարձավ գազալցակայաններում գազի գնի թանկացման հարցին, այն մտավ օրակարգ և լիահույս է, որ այն լուծում կգտնի։ Սակայն, ցավալի է, որ վարչապետին խնդիրը հստակ չզեկուցվեց․ զեկուցված խնդիրները միտված էին պարզը բարդացնելուն, ոչ թե հակառակը․ «Խնդիրը կամ իրավիճակին չտիրապետելն էր, կամ միտումնավոր մոլորեցնելը։ Երբ խոսում ես գազի խտության մասին, ակամայից խնդիրը տեղափոխում ես ավելի բարդ հարթություն։ Սակայն ընդամենը իրավիճակի ուսումնասիրություն էր պետք՝ պարզելու համար, որ բոլոր այն գազալցակայանները, որոնք շարունակել են հին ձևով իրացնել, գին չեն թանկացրել, գնաճ եղել է բացառապես կգ-ով իրացում իրականացրած գազալցակայաններում»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ անկախ այն հանգամանքից` օրենքն ընդունվել է, թե ոչ՝ հսկողությունն անհրաժեշտ էր ապրիլի 1-ից, քանի որ ազդակներն արդեն իսկ տրված էին և որոշ տնտեսվարող սուբյեկտներ արդեն իսկ թանկացրին գինը անցում կատարելով հենց կգ-ով վաճառքի․ «Տարիներ շարունակ բարձրացրել ենք կգ-ով վաճառքի անհրաժեշտության հարցը, քանի որ տնտեսվարողը չի ունենա մանևրելու հնարավորություն։ Անցնելով կգ-ով վաճառքի՝ անկախ նրանից, թե ինչպես են մանևրում՝ ճնշման և ջերմաստիճանի մեջ համապատասխան նույն կգ-ն ես ստանում և դրա համար ես վճարում։ Այսինքն՝ փաստացի վճարում ես այնքանի համար, որքան շահագործում ես»,- ասաց նա։

Պիպոյանի կարծիքով՝ նախագիծը խիստ անհրաժեշտ էր, բայց պետք է կյանքի կոչվեր վերահսկողության ներքո, որպեսզի անհարմարություն չառաջացներ և քաղաքացին զգար դրական ազդեցությունը։ Ու թեև օրենքը չի արգելում առանց ուժի մեջ մտնելու կգ-ով վաճառք իրականացնել, քանի որ այդ առումով բիզնեսը կաշկանդված չէ, սակայն բիզնեսը սահմանեց այնպիսին գին, որը հետհաշվարկով դեպի ծավալայն միավոր ավելի է, քան նախկին գինը․ «Պետությունը պետք է ռեալ քայլեր ձեռնարկի չարաշահումները բացառելու համար․ եթե չարաշահումը գնի սահմանման մասով բացառվի, մարդիկ կհասկանան, որ գործ ունեն լավ պրոցեսի հետ։ Այս գործընթացը չպետք է ազդի գազի գնի վրա, իսկ եթե պետք է ազդի` միայն դրական ազդեցությամբ։ Փաստացի՝ քաղաքացին վճարում է ավելի գումար, առկա է 10-15 % գնաճ: Կարծում եմ՝ շատ հանգիստ կարելի է վերահսկել ոլորտը, ընդամենն անհրաժեշտ է, որ համապատասխան կառույցներն իրենց վարչական լծակներն ու գործիքակազմերն օգտագործեն խնդրի կարգավորման համար»,- նշեց նա:

Սոնա Հարությունյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հայրենիք»-ը բոլոր հինգ համայնքների ավագանիներում կունենա խմբակցություններ Բնակչության տարահանում, պատսպարում․ Ագարակաձորում շչակ է գործարկվելու Ջերմուկում հաղթել է «ՔՊ»-ն. կառավարող ուժի ցուցակը գլխավորում է Վահագն ԱրսենյանըԸնտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Ախուրյանի երկու ընդդիմադիր դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասինՊուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան «Կանաչներով ու արեւոտ օր եմ մաղթում». Նազենի Հովհաննիսյանի «street style»-ը ԵրեւանիցՏիգրան Մեծի պողոտայում «Շկոդա»-ն վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդուն. նա շպրտվել է ընթացող «Սուզուկիի» տակ և մահացելԴատախազությունը Կոտայքում և Արարատում ընտրախախտումների մասին 24 հաղորդում է ստացելԳեղարքունիքում հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական իմաստով կեղծված են. Զաքարյան Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնալու համար պետք կլինի ՀՅԴ-ի աջակցությունը. Նա 50 տոկոսից քիչ է ստացել Եղեգնաձորում իշխող ուժը ջախջախիչ պարտություն է կրել Օրվա աստղագուշակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Նոր համայնք, նոր սկիզբ ազդարարել ենք. Սիրում եմ բոլորիդ և շնորհակալ եմ բոլորիցդ». ԲՀԿ-ում նշում են իրենց հաղթանակը ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպքՎթարից հետո 30-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Հայաստանում թշնամու փաստաբանի դերը ստանձնած իշխանության հեռացումն իրատեսական է. Վարդանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել Ապարանում, Աբովյանում, Մասիսում«Рафик послал всех нафиг». Գարիկ Սարգսյանը պարտվել է Ռաֆիկ Անդրեասյանի գյուղումՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում 36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15-ում. Իշխան Սաղաթելյան Էջմիածնի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը» Դեկտեմբերի 6. Օրվա խորհուրդՏԻՄ ընտրությունների որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, ի կատար է ածված. ՓաշինյանԱրցախում զինվոր է զոհվել Դաշտավան և Արևաբույր համայնքներում առաջատարը «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է Արարատ և Նոյեմբերյանի Դեբեդավան համայնքներում հաղթել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունըԱրարատի Ուրցաձոր, Լուսաշող և Լանջանիստ համայնքներում «Հզոր համայնք» կուսակցությունը հաղթել է ՔՊ-ինՎանաձորի միակ տեղամասը, որտեղ ՔՊ-ն առաջ է անցել, այն էլ՝ 5 ձայնով«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամուտի խաղում Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Վեդիում Գարիկ Սարգսյանը պարտվում էՎանաձորի 7 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է ընդդիմությանը Արտիմետ, Գայ և Գառնահովիտ գյուղերում առաջատարը «Զարթոնք» կուսակցությունն էՀանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու ՏԻՄ ընտրություններում Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի անհաջող խաղին Արմավիրում հաղթանակ տարավ ՔՊ-նԱխուրյան համայնքում ՔՊ-ն հաղթում է Գեղամավան գյուղում և Մրգաշատ համայնքում հաղթել է ՀՅԴ-նԱռաջին տվյալները Արարատի մարզից․ Մասիս գյուղում ՔՊ-ն պարտվել էԱրարատի մարզի ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվումԱպարան խոշորացված համայնքի 11 գյուղերում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվում է ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48 տոկոսըԱդրբեջանի ԶՈւ-ն դարձյալ կրակ է բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ Շիրակի մարզի մի շարք համայնքներում ՔՊ-ն առաջատար է
Ամենադիտված