Ասֆալտ բառը պետք է խանդաղատանքով արտասանել. Փաշինյան (տեսանյութ)
ՏեսանյութերՄենք այսօր խնդիր ունենք մեր գյուղերը ցեխից հանելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի միջհամայնքային ճանապարհների վիճակին:
«Պարտադիր չէ՝ ասֆալտով լինի, տարբեր տեխնոլոգիաներ կան: Ինչո՞ւ ենք կենտրոնանում ասֆալտի վրա, ինչու ենք ասֆալտը սիրում, որովհետև ասֆալտը ասֆալտ է, այդ բառը խանդաղատանքով է պետք է արտասանել, դա էն ասֆալտը չի»,- ասաց նա ու ծիծաղեց: