Տիգրան Բարսեղյանը՝ Ղազախստանի առաջնության տարվա լավագույն տրանսֆերների ցանկում
ՍպորտSports.kz կազմել է Ղազախստանի առաջնության 2019 թվականին իրականացված 10 լավագույն տրանսֆերների ցանկը:
Տասնյակում է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում տեղափոխությունը մակեդոնական «Վարդար»-ից «Կայասար» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Կայքը գրում է, որ հայ ֆուտբոլիստը ղազախական ակումբի լավագույն ձեռքբերում է. Ֆուտբոլիստը ունի բարձր կարգ և արդեն դա ապացուցել է թիմում ունեցած ելույթներում: