Օզբիլիսի ու «Վիլեմ II»-ի միջև պայմանագիրը խզվել է
SportՀոլանդական «Վիլեմ II»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի միջև պայմանագիրը խզվել է: Ինչպես տեղեկացնում է հոլանդական ակումբի կայքը, նման որոշում կայացվել է ֆուտբոլիստի հետ կայացած զրույցից հետո, որի ընթացքում որոշվել է, որ կողմերի համար ավելի լավ կլինի դադարեցնել համագործակցությունը:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ « Ֆորտունա Սիտարդ»-ի դեմ հանդիպմանը Օզբիլիսը հրաժարվել էր փոխարինման դուրս գալ:
Օզբիլիսը վարձակալությամբ էր հանդես գալիս հոլանդական ակումբում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիկթաշ»-ին։