«Իրավունք». Հրայր Թովմասյանի սանիկը լքեց պաշտոնը
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է.
«ԱԺ տեղեկատվության եւ վերլուծության վարչության պետ Գոհար Մելոյանը, որը մեր տեղեկություններով՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Ազգային ժողովին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, Գ. Մելոյանի հրաժարականը պայմանավորված է նրանով, որ նոր իշխանությունները որոշել են ընդհանրապես կազմալուծել վերոնշյալ վարչությունը՝ այն փոխարինելով մեկ այլ նմանատիպ վարչությունով, որտեղ, ամենայն հավանականությամբ, աշխատանքի կտեղավորվեն իրենց հետ քայլած ու դեռ պաշտոն չունեցող ակտիվիստները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում