Վլադիմիր Զելենսկին արյան փորձաքննություն է անցել
Արտաքին ՔաղաքականՈւկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կիևյան մասնավոր կլինիկայում անալիզ է հանձնել՝ օրգանիզմում թմրանյութերի ու ալկոհոլի առկայությունը պարզելու համար:
Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա մրցակիցը՝ Պյոտր Պորոշենկոն, մտադիր է նույն անալիզները հանձնել «Օլիմպիյսկի» մարզադաշտի բուժկետում:
Նշենք, որ հենց այս մարզադաշտում էլ անցնելու են թեկնածուների միջև բանավեճերը: