Կարապետյանը աշխատեց, Փաշինյանը՝ փիառվեց
ՎերլուծականԵրևան-Գյումրի երկաթուղային երթուղին այսօրվանից կսպասարկի նոր էլեկտրագնացքը։ Սակայն ինչն է հետաքրքիր՝ անցած տարի հենց այս նույն օրերին, իսկ ավելի ստույգ՝ մարտի 3-ին, այն պահի դրությամբ վարչապետ Կարեն Կարապետյանն աաշխատանքային այցով Գյումրի էր ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով: Այն ժամանակ նայելով գնացքի վագոնից Կարապետյանի արված լուսանկարներին, շատերը կատակում էին, թե վարչապետի գնացքը մեկնեց, ի նկատի ունենալով այն ժամանակ ստեղծված քաղաքական իրավիճակը:
Փաստ է, որ էլեկտրագնացքը Հայաստան էր բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: 2017 հոկտեմբերին նաև իրականացվել էր փորձնական երթ դեպի «Մասիս» կայարան, որի ժամանակ էլեկտրագնացքի ուղևորների թվում էին Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարները։
Ինչ է ստացվում՝ անգամ նման փոքր հարցերում Փաշինյանը փորձում է ուրիշների ձեռքբերումը վերագրել իրեն: Ինչպես ասում են՝ Կարապետյանը աշխատեց, իսկ Փաշինյանը փիառվում է...