ՄԱԿ-ում քննադատել են ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշումը Բայդենը հայտարարել է, թե իր ծանոթն ունի ծածկագիր, որը կարող է պայթեցնել ամբողջ աշխարհը Ղազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներից Ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա ՀՀ ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը․ ԱԳ նախարար Անվանի գիտնական Նասիմ Թալեբը կանխատեսում է համաշխարհային երեք ռիսկեր ԵԱՀԿ–ն ձախողեց իր հիմնական խնդիրների իրականացումը՝ վաղ արձագանքումն ու հակամարտությունների կանխումը․ Միրզոյան Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. մարդատար «Գազելը» վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Սիսիան Պօղոսեան ԱԺ պատգամավորները ԱՄՆ-ում կմասնակցեն խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին ՄԻՊ-ն անդրադարձել է տեսանյութին, որում օտարերկրացի տղամարդուն ստիպում են զինվորական բաճկոնը հանել 

Ազգային պատկերասրահից 120 միլիոնի մշակութային արժեքներ են անհայտացել

Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշման 5-րդ կետի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին: Նույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետով ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է ապահովել նշված ՊՈԱԿ-ներին հանձնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագրերը և փոխանցման ակտերը:
 
 ՀՀ կառավարության նշված որոշման հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի 07.12.2016թ. և «Հայաստանի ազգային պատկերսրահ» ՊՈԱԿ-ի տնօրենի 21.01.2017թ. հրամաններով ստեղծվել է հանձնաժողով՝ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու նպատակով, սակայն նշված աշխատանքները չեն կատարվել:
 
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների գույքագրում երբևէ չի իրականացվել՝ չնայած օրենսդրությամբ տարեկան ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ ակտիվների և պարտավորությունների գույքագրումը պարտադիր է:
 
 ՀՀ գլխավոր դատախազության պահանջով իրականացված 2018-2019թթ. «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն՝ 120.250.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Դրանց թվում են նաև կարևոր գեղարվեստական արժեք ներկայացնող 2 գեղանկարներ՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 60.000.000 ՀՀ դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը և Հ. Զարդարյանի վրձնին պատկանող 2.000.000 ՀՀ դրամ արժեքով «Վերածնունդ» գեղանկարը:
 
 Այսպիսով ՀՀ մշակույթի նախարարության և «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող վնաս, հնարավոր չի եղել տեղեկանալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափի, այդ թվում՝ կարևոր գեղարվեստական արժեք ներկայացնող մշակութային արժեքների բացակայության մասին և միջոցներ ձեռնարկել դրանց հայտնաբերման ուղղությամբ:
 
 Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով գողության, պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելու, պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործությունների հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի, 180-րդ հոդված 1-ին մասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 
 Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ղրղզստանում սպառնում են հրապարակել հասարակաց տների հայտնի այցելուների լուսանկարներըՄԱԿ-ում քննադատել են ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշումըԲայդենը հայտարարել է, թե իր ծանոթն ունի ծածկագիր, որը կարող է պայթեցնել ամբողջ աշխարհըՂազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներիցԱդրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա ՀՀ ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը․ ԱԳ նախարարԱնվանի գիտնական Նասիմ Թալեբը կանխատեսում է համաշխարհային երեք ռիսկեր ԵԱՀԿ–ն ձախողեց իր հիմնական խնդիրների իրականացումը՝ վաղ արձագանքումն ու հակամարտությունների կանխումը․ ՄիրզոյանՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. մարդատար «Գազելը» վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Սիսիան Պօղոսեան ԱԺ պատգամավորները ԱՄՆ-ում կմասնակցեն խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին ՄԻՊ-ն անդրադարձել է տեսանյութին, որում օտարերկրացի տղամարդուն ստիպում են զինվորական բաճկոնը հանել ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա Պաղեստինի նախագահն օգնություն է խնդրել ԱՄՆ–իցՀայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալի հետ Ինչ ունեցվածք են հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու տեղակալներըՀամացանցի օգտատերերին զարմացրել է «Pepsi» բառի նշանակությունը Բայրամովն ու Կոլոմինան քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցերՀնդկուհին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ աշխարհում ամենաերկար մազերի շնորհիվՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը Իսրայելում Իսպանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆԿարմիրբերետավորը կոտրել էր քաղաքացու ձեռքը․ 1,5 տարի քննելուց հետ պարզվեց՝ «հանցակազմ չկա»․ Մելիքյան Չինաստանում երեխաները զանգվածաբար սկսել են հիվանդանալ թոքաբորբով, հիվանդանոցներում հերթեր են գոյացել (տեսանյութ)Կարլսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թաքցնում է ՉԹՕ-ների մասին ճշմարտությունըՀայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին Հավանության է արժանացել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը Wildberries-ը կրկնապատկել է ապրանքների վերադարձի գինըԲաքվում հայտարարել են, որ գոհ չեն հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստից«Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել»․ Լավրովը ստիպված է եղել ընդհատել իր ելույթը (տեսանյութ)Ովքեր են հավակնում ՀՖՖ նախագահի պաշտոնին Ռուսաստանում ԼԳԲՏ-ն ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվել«Փյունիկ»-ը որոշում է կայացրել ՀՖՖ նախագահի ընտրություններում թեկնածու չառաջադրել Գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատարան չեն բերել․ ադրբեջանական ԶԼՄԱրցախահայությանը հուզող հարցերի քննարկման համար ձևավորվել է խումբ Ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացըԳյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունըԳյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից հետ են վերադառնումՔարի լիճ տանող ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi» մակնիշի ավտոմեքենանԿայացել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի երկրորդ նիստըՀՌՀ-ն ոչ միայն պիտի սանկցիաներ և խրախուսող նորմեր ունենա, այլև ազդի հանրային խոսքով. պատգամավորԵԱՀԿ համաժողովի աշխատանքների մեկնարկին Միրզոյանին դիմավորել է ԵԱՀԿ գործող նախագահըԻնձ համար ցավալի է՝ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում, անընդհատ տարածքային կրճատումներ են ՀՀ-ումԿԳՄՍ նախարարը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է գործակցության հնարավոր ուղղություններըՔՊ-ն Հասմիկ Հակոբյանին և Նունե Հախվերդյանին առաջադրեց ՀՌՀ անդամի թեկնածուներ՝ թափուր տեղերի համարՓորձագետի կարծիքով՝ Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը ձևական բնույթ ունիՈրքա՞ն կսուբսիդավորի պետությունը՝ մինչև դեկտեմբերի 30-ը վրացական համարանիշով մեքենան մաքսազերծելու դեպքում. ՊԵԿՄխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ․ Սկիրա ԿԽՄԿ-ն հրապարակել է պատերազմի կանոններով արգելված զենքերի ցանկը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել էՊատժամիջոցների արդյունքում ՌԴ-ն իր արտադրանքը ստեղծեց, կարծես դրանք կիրառողները կոմպետենտ չեն
Ամենադիտված