Դա սեր էր առաջին հայացքից. Ջորջինա Ռոդրիգեսը`Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին (լուսանկարներ)
Սպորտ34-ամյա ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին` Ջորջինա Ռոդրիգեսը, դարձել է իտալական Elle ամսագրի նոր դեմքը:
25-ամյա մոդելը պատմել է ֆուտբոլիստի հետ իր ծանոթության մասին:
«Առաջին անգամ հանդիպել ենք Gucci-ի խանութում, որտեղ ես աշխատում էի վաճառող-խորհրդատու: Նա միանգամից ինձ դուր եկավ: Օրեր անց հանդիպեցինք այդ բրենդի միջոցառմանը: Այդ ժամանակ ես աշխատանքի մեջ չէի, և մենք կարողացանք զրուցել: Դա սեր էր առաջին հայացքից»- ասել է Ռոդրիգեսը: