ՇՊՀ նախկին ռեկտորը լքել է ՀՀԿ-ն
ՔաղաքականԱյսօր՝ ապրիլի 7-ին, ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության
խորհրդի նախագահ, ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարություն է հրապարակել:
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ շիրակցիներ
Հայտարարում եմ, որ հեռանում եմ քաղաքականությունից` դադարեցնելով իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Առաջիկայում ծավալելու եմ մասնավոր ստեղծարար գործունեություն»,-ասված է հայտարարության մեջ։