Վետերանների նախարարություն ստեղծեք
Լրագրող Արմեն Դուլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վետերանների նախարարություն ստեղծեք...
Մեծ մասը ազնիվ, նվիրված մարդիկ են, բայց պետք է համակերպվեն այն իրողության հետ, որ մոտ քառորդ դար առաջ տեղի ունեցած պատերազմը, որը նրանք հաղթանակով, փառք ու պատվով ավարտեցին, որակապես բոլորովին այլ պատերազմ էր... Պետք է ընդունեն, որ պատերազմից հետո հենց իրենց կազմակերպության որոշ ղեկավարներ եւ անդամներ ամենեւին էլ լավագույն կողմից չդրսեւորեցին իրենց.... Իսկ ազատամարտիկներից շատերը, նաեւ նրանց զոհված ընկերների ընտանիքները պարզապես անուշադրության մատնվեցին... Հնացած, ինչ-որ չափով էլ վարկաբեկված կառույցը պահպանելու փոխարեն ողջ ջանքերն ուղղեք պետական գերատեսչություն ստեղծելուն, որն առավել արդյունավետությամբ կզբաղվեր ազատամարտիկների խնդիրները լուծելով... ԱՄՆ-ում կա վետերանների նախարարություն...» :