Հրապարակում պետք է այրել դրանց. պատգամավորը՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին
ՔաղաքականԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ իրականացվող ակցիայի մասնակից՝ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ զրույցում ասաց, որ պետք է օրհնվի ԱԺ դահլիճը, ինչպես նաև այն ամբիոնը, որից ելույթ ունեցավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը:
Նա նաև առաջարկեց, որպեսզի օրինագիծ ներկայացվի, որպեսզի ԼԳԲՏ ներկայացուցիչները պատժվեն Քրեական օրենսգրքով՝ առնվազն մինչև 4 տարի ազատազրկմամբ և նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանքով, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց. «4 տարին քիչ է, հրապարակում պետք է այրել դրանց»: