Մոսկովյան աղբանոց-բնակարանում 4 երեխայի են հայտնաբերել (տեսանյութ)
VideoՄոսկվայի մարզի խնամակալության մարմինները Միտիշչիում գտնվող բնակարանից հայտնաբերել են չորս երեխայի` երեք տղայի ու մեկ աղջկա։ Այս մասին նշված է Մոսկվայի մարզի երեխաների իրավունքների պաշտպան Քսենյա Միշոնովայի կայքում։
«Ոստիկանությունը երեխաների մասին իմացել էր դեռ մարտի 13–ին` անհանգստացած հարևանների ահազանգից։ Հարևանները վաղուց չէին տեսել երեխաներին։ Ոստիկանները բնակարանում 2–8 տարեկան չորս երեխայի էին հայտնաբերել։ Միայն ավագ աղջիկը ծննդյան վկայական ուներ», – նշվում է հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` բնակարանը պիտանի չի եղել երեխաների կեցության համար, լցված է եղել հին ու նոր իրերով, երեխաներն անկողին չեն ունեցել, պոլիկլինիկայում հաշվառված չեն եղել, ապահովագրություն չեն ունեցել, դպրոց ու մանկապարտեզ չեն հաճախել։