Չինաստանի մեծ պանդաների հայրենիքում կկառուցվի 11 կմ երկարությամբ օդային երկաթուղի
ԱշխարհՉինաստանի Ժողովրդական Հանրապետության մեծ պանդաների հայրենիք Սիչուան նահանգի Չենդու քաղաքը հաջորդ տարվա վերջ կավարտի այլընտրանքային էներգիայի աղբյուրներով գործարկվող օդային երկաթուղու կառուցումը: Այս մասին հայտնեց «Չժունտան օդային երկաթուղի» ՍՊԸ-ի փոխտնօրեն, ինժեներ Վան Կայը:
Լրագրողներին ներկայացնելով 1,5 կմ կառուցված թեստային օդային երկաթուղին և պանդային հիշեցնող գնացքը, նա ընդգծեց, որ այն ավանդական երկաթուղուց ավելի էժան է, անվտանգ և հարմարավետ, իսկ օդային գնացքի ուղևորները հնարավորություն կունենան դիտելու շրջակա միջավայրի տեսարանը: