Ֆեյսբուքում աշխատանքի գովազդ է տարածվում. խորհուրդ չի տրվում դիմել՝ կարող են կարգավորումներ անել ձեր էջում
ԲլոգոսֆերաՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի քաղաքացիներ, եղեք ուշադիր.
Ֆեյսբուքի հայկական տիրույթում գովազդ է տարածվում, որով փնտրում են աշխատողներ SMM ոլորտում։
Դիմելուց հետո նամակագրությունով հասանելիություն են ուզելու TeamViewer ծրագրով, որ կարողանան համապատասխան կարգավորումներ անել Ֆեյսբուքի ձեր էջում։
Խորհուրդ չի տրվում դիմել ու հասանելիություն տալ անծանոթ մարդկանց վերը նշված ծրագրով, քանի որ այդպիսով հասանելիություն կստանան համակարգչի տվյալներին»: