Ձերբակալվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը (տեսանյութ)
WorldWikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնի ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Էկվադորի դեսպանատանը: Ապրիլի 11-ին հայտնել է Սքոթլենդ-Յարդի մամուլի ծառայությունը:
«Նա կալանքի տակ է վերցվել Լոնդոնի կենտրոնի ոստիկանական տեղամասում, որտեղ կմնա, նախքան հնարավորինս շուտ Վեսթմիստերյան մագիստրատական դատարանի առաջ կանգնելը»,-ասված Է Լոնդոնի ոստիկանության ծառայության հաղորդագրության մեջ:
Մինչ այդ, ինչպես հայտնել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, Էկվադորը որոշում է ընդունել Լոնդոնում հարավամերիկյան երկրի դեսպանատանը գտնվող Ասանժին զրկել դիվանագիտական ապաստանից:
«Էկվադորը Ջուլիան Ասանժին դիվանագիտական ապաստանի հարցում մերժելու ինքնիշխան որոշում Է ընդունել միջազգային կոնվենցիաների դրույթների բազմակի խախտման համար»,-գրել Է նա Twitter-ի իր Էջում:
WikiLeaks-ը Էկվադորի կողմից միջազգային իրավունքի խախտում Է համարել Ասանժին ապաստանից զրկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: