ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները. Նիկոլ Փաշինյանը՝ ԼԳԲՏ համայնքի մասին
ПолитическиеԱյսօր ԵԽԽՎ-ում ելույթ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատվիրակներից մեկը հարց ուղղեց՝ կապված այն բանի հետ, թե ինչպիսի վերաբերմունք կա Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ։
«Հայաստանում օրենքի գերակայություն է, ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները»,-հարցին ի պատասխան՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, թե ՀՀ-ում չեղարկվել է ԼԳԲՏ համայնքի կողմից նախաձեռնված կոնֆերանսը, Փաշինյանն ասաց․
«Ես այս խնդրին տեղյակ եմ սոցիալական ցանցերում արված մեկ-երկու գրառումների շնորհիվ, թեմային խորությամբ չեմ տիրապետում»։