Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը կմասնակցի նաև Լավրովը. Զախարովա
Արտաքին ՔաղաքականՌԴ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Մոսկվայում ապրիլի 15-ին ԼՂ կարգավորման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում կանցկացվի:
Այս մասին գրում է «ՌԻԱ-Նովոստին»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 15-ին Մոսկվայում հանդիպում կունենան՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով:
Զախարովան նաև նշել է՝ այդ հանդիպմանը կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները: